Դինքի փաստաբանները նոր դատ սկսելու դիմում են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսի “Ագոս” (Agos) թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները, անդրադառնալով Պետական վերահսկիչ խորհրդի (DDK)` Դինքի սպանության մասին զեկույցում տրված գնահատականներին, պահանջել են սպանության գործով նոր դատավարություն սկսել: Ըստ թուրքական “Ջումհուրիյեթ” (Cumhuriyet) օրաթերթի` Դինքի փաստաբանները 18 պահանջից բաղկացած դիմում են ներկայացրել Ստամբուլի գլխավոր դատախազություն:Դիմումում փաստաբանները նշել են, որ Պետական վերահսկիչ խորհրդի պատրաստած զեկույցում Դինքի սպանության թեման առավելագույնս մանրամասնորեն է ուսումնասիրված և առաջ են բերվում նոր պնդումներ ու ապացույցներ, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել: “Այն հանգամանքը, որ Դինքի սպանության մեջ նաև պետական պաշտոնյանների միջամտությունը կա, ճշմարտություն է, որը արդեն ենթակա է քննարկան: Ուստի անհրաժեշտ է հավաքել բոլոր ապացույցները, և Դինքի սպանության կասկածելի հանգամանքները պարզելու ու մեղավորների դեմ անհրաժեշտ հետաքննություն կատարելու համար պահանջում ենք դատ սկսել”,- ասված է դիմումում:




Լրահոս