Հայ ազգային կոնգրեսում կարծում են, որ հասարակությունն իրենց կների, որ բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ չեն առաջադրել, ինչպես խոստացել էին սկզբում: Այս մասին, այսօր` մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն, արձագանքելով այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չառաջադրեց: “Ես կարծում եմ, որ հասարակությունը մեզ կների ու կհասկանա, որ մի փոքր շեղում ենք տվել”, -ասաց նա: “Խնդիրը շատ բարդ է, որովհետեւ բացի մեծամասնական թեկնածուներ առաջադրելուց մենք հիմա աշխատում ենք բոլոր մարզերում ընտրական թիմերի ձեւավորման վրա, որովհետեւ որքան կարեւոր են ինքնին թեկնածուները, շատ կարեւոր է նաեւ ընտրական թիմի ամբողջացումը, որոնք պետք է կարողանան դիմագրավել այն կեղծիքներին եւ ապօրինություններին, որոնք արդեն այսօր իշխանությունն սկսում է գործել”, – պարզաբանեց Արման Մուսինյանը` հիշեցնելով որ իրենք 41 ընտրատարածքներից 38-ում են թեկնածուներ առաջադրել: ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ ավելացրեց, որ մինչեւ երեկ երեկոյան ժամը 5-ի դրությամբ, վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու եւ քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք չեն տվել նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանին, այնինչ նա վերջին հինգ տարում կամ եղել էր “Վարդաշեն” քրեակատրողական հիմնարկում կամ իրենց տանը:
Ես կարծում եմ, որ հասարակությունը մեզ կների ու կհասկանա. Արման Մուսինյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ