«Տոնուս»-ի կողմից տուժած քաղաքացիների գործը «սառեցված վիճակում է»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած քաղաքացիների գործը «սառեցված վիճակում է»: Ավելի քան 160 բնակարանատերեր հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքացիները զայրացած ասացին, որ իրենք այս անորոշությունից անհանգստացած են ու մտահոգված. «Տարօրինակ, սառը պատերազմին նմանվող իրավիճակ է: Ոչ մի գործողություն չի կատարվում եւ դրանից է՛լ ավելի ենք նյարդայնանում»: Հիշեցնենք, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը տուժած քաղաքացիներին խոստացել էր, որ շենքի շինարարությունն առաջիկայում կսկսվի: Սակայն բնակիչները փաստում են, որ այն չկա: Ավելին՝ «Արցախբանկ»-ը նույնիսկ պայմանագրեր չի կնքել բնակարանատերերի հետ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս