ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ կարգադրություն է ստորագրել, որով արգելվում է պետական կառույցների եւ քաղաքային իշխանությունների համար գնել արտասահմանյան արտադրության մեքենաներ: Մեդվեդեւը հստակեցրել է, որ խոսքը ոչ միայն ծառայողական մեքենաներին է վերաբերում, այլ նաեւ հասարակական տրանսպորտին, շինարարական տեխնիկային:

 Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ

«Ո՛չ թալանին»  քաղաքացիական նախաձեռնությունն անվստահություն է հայտնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններում 2014-2015 թվականների ծախսերի եւ պարտավորությունների համար կատարված ուսումնասիրությունների, ինչպես նաեւ հուլիսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ծավալած քննարկումների ու ներկայացրած պատճառաբանությունների առնչությամբ։ Երեկ տարածած հաղորդագրությունում նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ստորագրահավաք է սկսել էլեկտրաէներգիայի մատչելի սակագների սահմանման համար՝ 8 կետերով ներկայացնելով իր պահանջները:

 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին, ինչպես նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

 ՀԱՅԻ ԲԱԽՏ

Նախօրեին՝ հուլիսի 13-ի երեկոյան, Ռուսաստանի Ռյազանի մարզի Սպասկ քաղաքից չորս կիլոմետր դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթեւ շարժիչով մարդատար օդանավի աղետ, ինչի հետեւանքով չորս մարդ է զոհվել, նրանցից երեքը՝ ազգությամբ հայեր: Ինչպես հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացած տեղեկատվությունը, հայազգի զոհվածներն են 56-ամյա Էդուարդ Առուստամյանը, 33-ամյա Կարեն Հարությունյանը եւ 27-ամյա Տիգրան Առուստամյանը:

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ

Ինչպես  տեղեկացնում է ծՏՉՏրՑՌ թՐցջՌÿ-ն, անցած ուրբաթ՝ հուլիսի 11-ին, ոստիկանները Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա ուղեւորվող մեքենայի մեջ հայտնաբերել են հեղուկ հերոինի մեծ խմբաքանակ: Թմրանյութը տեղափոխում էին հեղուկ օճառի 30 լիտրանոց տարաներով: Մաքսանենգ բեռի ընդհանուր քաշը 2,79 տոննա էր: «Նախնական տվյալների համաձայն՝  առգրավված նյութը պարունակում է 80% մաքուր հերոին, որի շուկայական գինը կազմում է հարյուրավոր միլիոն դոլարներ»,-հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն:

 

 




Լրահոս