ԱՎԵԼԻ ՀԱՐՈՒՍՏ` ՔԱՆ «ՇԵՖԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ մշակույթի փոխնախարարներն ավելի շատ դրամական միջոցներ եւ հարստություն ունեն, քան նախարար Հասմիկ Պողոսյանը: Համենայնդեպս, դա են վկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրանց հայտարարագրերը: Նախարարն իր վերջին հայտարարագիրը ներկայացրել է ապրիլին: Ըստ այդ հայտարարագրի՝ նա ունի 7124 եվրո, իսկ մեկ տարվա ընթացքում կարողացել է 3 մլն 902 հազար դրամ վաստակել:

Նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ըստ փետրվարի 15-ին ներկայացրած հայտարարագրի՝ ունի 13 մլն 947 հազար դրամ եւ 140. 000 ռուսական ռուբլի: Բացի այդ՝ մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 2 մլն 500 հազար դրամ վաստակել:

Նախարարի մյուս տեղակալը՝ Արթուր Պողոսյանն, իր հայտարարագիրը ներկայացրել է փետրվարի 17-ին: Նրա դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ եւ 18 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նա  վաստակել է 4 մլն դրամից ավելի գումար:

Ինչ վերաբերում է Հասմիկ Պողոսյանի   տեղակալ  Արեւ Սամուելյանին, ապա  նա, չնայած դրամական միջոցների մասին տեղեկատվություն չի տրամադրել, սակայն մեկ տարվա ընթացքում վաստակել է 2 մլն 600 հազար դրամ:




Լրահոս