Մոսկվան` Եվրոպայի ամենաթանկ հյուրանոցային քաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան Եվրոպայի քաղաքների թվում հյուրանոցային համարների արժեքով հերթական անգամ զբաղեցրել է 1-ին տեղը: Մոսկվայի հյուրանոցային համարների միջին արժեքը մեկ գիշերվա համար 7227 ռուբլի է: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն զբաղեցրել է 2-րդ տեղը. այնտեղ մեկ գիշերվա համար միջին արժեքը 6335 ռուբլի է: 3-րդ տեղում է Լոնդոնը՝ մեկ գիշերվա համար` 6236 ռուբլի: Ստոկհոլմը զբաղեցրել է 4-րդ տեղը. այստեղ մեկ գիշերվա համար համարն արժ է 5999 ռուբլի: 5-րդ տեղում Հելսինկին է՝ 5429 ռուբլի:Եվրոպական երկրների ցուցակում վերջին՝ 10-րդ տեղում Վարշավան է: Անցյալ տարվանից հյուրանոցային համարների մեկ գիշերվա արժեքը աճել է մինչև 3490 ռուբլի:




Լրահոս