![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//20470.jpg)
ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված երգչուհի Շուշան Պետրոսյանն այս օրերին զբաղված է մարտի 23-ի իր համերգով: «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարց ուղղել երգչուհուն, սակայն վերջինս ասաց, որ այս օրերին իր համերգի նախապատրաստական աշխատանքներով է զբաղված ու որեւէ լրատվամիջոցի հետ չի ցանկանում զրուցել: Շուշանը վստահեցրեց, որ կխոսի համերգից հետո: Թե ինչպես է երգչուհին համատեղելու երգարվեստն ու խորհրդարանի աշխատանքները, առայժմ անհայտ է: Բայց փաստ է, որ նա Ազգային Ժողով է մտնում երգելով: Այնտեղ կա նաեւ ժողգործիքներից դհոլը, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ 7 տարի պարի է գնացել: Իսկապես ուրախ խորհրդարան կլինի: