ԵՄ-ն հետաձգել է ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցների մասին որոշման ընդունումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության ԱԳ նախարարության ղեկավարները հետաձգել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին որոշման ընդունումը. գրել է Reuters-ը՝ հղում անելով Բրյուսելի իր դիվանագիտական աղբյուրներին:

Պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգվել է մինչև հուլիսի 24-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները ծրագրում են հուլիսի 22-ին հրապարակել Ռուսաստանում ապրող այն իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Սակայն հետո հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստ է արգելք դնել միայն ՌԴ հետ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում նոր պայմանագրերի վրա:




Լրահոս