Մարտի 23-ին` ժամը 14.40-ին, “ՎԱԶ-2102” մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում բախվել է “Միցուբիշի” մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ ճամփեզրին կայանված “ՈՒԱԶ” մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ պատահարի հետևանքով “ՎԱԶ-2102” ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
























