Թունավորումներ Շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վահան գյուղի երկու բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են տան խոհանոցի գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:Կատարվում է հետաքննություն: Մարտի 23-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ձորագյուղ գյուղի մի բնակիչ: Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում,  լոգարանում առաջացած շմոլ գազից:Կատարվում է հետաքննություն:




Լրահոս