Հույսը վերջում է մահանում. Ալերգիան՝ փրկիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի հայտնի հանցագործ միլիոնատեր 56-ամյա Միկելե Այելլոն, դատապարտված լինելով 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել բանտից, ճաշացանկի մի շարք սննդատեսակներից ալերգիա ունենալու պատճառով,- տեղեկացնում է The Daily Mail-ը։ Ոստիկանության տվյալներով, Այելլոն աշխատել է իտալական մաֆիայի պարագլուխ Բերնարդո Պրովենցանոյի համար և շուրջ 800մլն եվրո է լվացել։Այելլոյի դատապաշտպանն ասել է, որ բանտում մատուցվող սնունդը հակացուցված է իր պաշտպանյալի առողջությանը, քանի որ վերջինը ալերգիա ունի լոբազգիներից, սպանախից, բանջարեղենից։  




Լրահոս