Հայաստանից աշխատանք գտնելու նպատակով 4 տարի առաջ Թուրքիա մեկնած 21ամյա Նարինե Մկրտչյանը շանտաժի զոհ դառնալով ինքնասպանություն է գործել:Թուրքիա մեկնելուց կարճ ժամանակ անց նա սիրահարվել է իրենց հետ նույն թաղամասում ապրող Օրհան անունով մի թուրքի:Օրհանը, խաղալով աղջկա զգացմունքների հետ վերջինիս հետ սեռական հարաբերություն է ունենցել, ապա աղջկան գաղտնի մերկ լուսանկարում: Օրհանը աղջկա լուսանկարները փոխանցել է իր եղբորը` Բարըշին, որից հետո էլ վերջինս շանտաժի է ենթարկել Նարինեին, օգտագործելով այդ լուսանկարները: Նա սպառնացել է, որ եթե Նարինեն իր հետ սեռական հարաբերություն չունենա եւ իրեն խոշոր չափի գումար չտա, ապա այդ նկարները կտեղադրի համացանցում: Սպառնացել է նաև այդ լուսանկարները տալ Նարիների ավագ եղբորը` Ժորային:Շանտաժի այս ծրագրին աջակցել է նաեւ Բարըշի եղբայրը` Օրհանը:Երբ Նարինեն հրաժարվել է կատարել Բարըշի պահանջը, այդ նկարներն, այնուամենայնիվ ցույց են տվել Նարինեի եղբորը` ժորային: Որից հետո ժորան վերադարձել է տուն ու ծեծի ենթարկել քրոջը: Նարինեն բացատրել է եղբորը, որ խաբվել է Օրհանի կողմից եւ թուրք եղբայրների նենգ ծրագրի զոհն է դարձել:Սակայն, քանի որ հայաստանցի այս ընտանիքը փախստականի կարգավիճակում է Թուրքիայում, չեն կարողացել դիմել ոստիկանություն եւ բողոք ներկայացրել թուրք եղբայրների դեմ: Եղբայրների սպառնալիքները շարունակվել են նաեւ հետագա օրերին: Եվ մի օր Նարինեն, չկարողանալով գտնել թուրք եղբայրների պահանջած գումարը, թույն է խմում եւ վերջ տալիս կյանքին:Ներկայումս Նարինե Մկրտչյանի ինքնասպանության գործով Ստամբուլի դատախազության կողմից հետաքննություն է սկսել: Աղբյուրը՝ newsarmeniatv.com:
Թուրքերը հայ աղջկան հասցրել են ինքնասպանության
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ