Լուսանկարն արվել է Երեւանի Արշակունյաց պողոտայում
Երեկ Արշակունյաց պողոտայում շղթայական ավտովթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով բազմաթիվ մեքենաներ մնացել էին խցանման մեջ: Ավտովթարի ենթարկված մեքենաների վարորդները սպասում էին մեծն ԱՊՊԱ-ի ժամանմանը: Մինչդեռ գաղտնիք չէ, որ մեր երկրում վթարից հետո՝ 1-2 ժամ, պետք չէ սպասել ԱՊՊԱ-ին: Նրանք մշտապես դեպքի վայր են հասնում այնքան ուշացած, որ հարյուրավոր վարորդներ, ժամեր շարունակ կանգնած մնալով խցանման մեջ, իրենց կամքից անկախ, խախտումներ կատարելով, դուրս են գալիս ստեղծված քաոսից: