Երեվանում տուն է այրվել.կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Երեւանում տուն է այրվել: ԱԻՆ լրատվական կենտրոնից armlur.am-ին տեղեկացնում են, որ ժամը 05.42-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինայի 4-րդ նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի “Բիս-1” բարդության աստիճան: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ հրշեջ ջոկատը, եւս մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եւ օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.37-ին, մարվել` 08.30-ին: Այրվել է տունն ամբողջությամբ` 100 քմ (ներսում կուտակված աղբով): Տանը հայտնաբերվել է 1968 թ. ծնված Ա.Ա.-ի այրված դին: ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել Ոստիկանության, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչության տեսուչը, 1-03, 1-04 եւ էլեկտրական ցանցի դիսպետչերները:




Լրահոս