«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Համաձայն նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունների՝ Սերժ Սարգսյանը վերջին տասը օրերի ընթացքում աշխատել է ուղղակի «գերլարված» ռեժիմով:
Նա 10 օրվա մեջ 2 ցավակցական եւ 2 շնորհավորական ուղերձ է հղել, 4 անգամ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներ ստորագրել: Բացի այդ, հասցրել է Ֆրանսիայի տոնի առթիվ լինել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, հետո` «Գիրքը» ֆիլմի պրեմիերային, Արմավիրում՝ նետաձգության առաջնության բացման արարողությանը եւ վերջ:
Մինչդեռ, ՀՀ Սահմանադրությունը նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար ավելի լուրջ լիազորություններ է նախատեսում: Ավելին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը պետք է որ մտահոգեին Սերժ Սարգսյանին ու ստիպեին՝ գոնե մեկ օրով այցելել սահմանամերձ գոտի. ի վերջո, Սահմանադրության համաձայն՝ նա համարվում է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։