ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային “նախընտրական խրատանի” է գրել. 1. Մանդատը չտեսած մի մերկացիր: 2. 4.9 % կլինես, 5% չես լինի: 3. Լեզվին զոռ տալուց հիշիր քաղաքական ճողվածքի մասին:4. Ընտրեք չարյաց փոքրագույնը: 5. Գցիր, որ չգցեն: 6.Facebook-ը քաղաքական կատեգորիա չէ: 7. Լեզվի երկարությունը հակադարձ համեմատական է ցուցակային տեղին: 8. Մարդ կա, մարդ է, մարդ էլ կա` անցողիկ տեղում է: 9. Նազիկ Ավդալյանի քարը ծանր է: 10. Մանդատը վարունգ չէ. կամ կա, կամ չկա: Նշենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակում Արմեն Աշոտյանը 12-րդ տեղում է:
նախընտրական խրատանի. Արմեն Աշոտյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ