Արտակարգ պատահար Երևանում. 7-րդ հարկից վերելակ է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 23-ին` ժամը 22.19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ և արգելափակվել, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` նախնական տվյալներով, վերելակի ճոպանը դուրս է եկել անիվից, ինչի հետևանքով վերելակը սահել է ցած:

Հրշեջ-փրկարարները վերելակի ծառայության աշխատակցի հետ համատեղ 1994 թ. Է. Հ.-ին անվնաս դուրս են բերել վերելակից:




Լրահոս