Իրաքը պատրաստվում է դեսպանատներ բացել Հայաստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Թուրքմենստանում: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանում եւ Տաջիկստանում Իրաքի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաջիհ Սաբիր Աբուդ Ալ-Մուսաուին: “Ես Իրաքի ԱԳՆ ղեկավարությանը նամակ եմ հղել, որ անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի եւ Հայաստանի հետ եւ այնտեղ բացել մեր դեսպանատներն ու ներկայացուցչությունները”,- ասել է իրաքցի դիվանագետը:
Իրաքիը դեսպանատուն է բացում Հայաստանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ