«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գաալն իր կարծիքն է հայտնել թիմի` «Լոս Անջելես Գելեքսի»-ի նկատմամբ ընկերական խաղում տարած ջախջախիչ հաղթանակի մասին:
«Սաներս ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին: Ակնկալում էի, որ հաղթանակ կտանենք, բայց 7:0 հաշիվն անսպասելի էր: Անակնկալ ստացվեց: Բայց մենք գեղեցիկ գրոհներ էինք կազմակերպում և հիանալի գոլեր խփում», – նշեց նա:
Վան Գաալի խոսքով՝ արդյունքը միշտ նշանակություն ունի, իսկ խոշոր հաշվին էլ վստահություն է ներշնչում:
«Մենք նոր սխեմա ենք կիրառում, և այն տալիս է իր արդյունքը: Իհարկե, ավելի լավ է, երբ նոր սխեման կիրառելու դեպքում հաղթանակ ես տանում: Իսկ պարտվելու դեպքում ֆուտբոլիստները կասկածի տակ են առնելու նոր համակարգի նպատակահարմարությունը»,- նշել է Վան Գաալը: