Կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ երեկ  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձ:ՀՀ պետական սահմանը հատելիս, երկաթգծի “Այրում” կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 1949թ. ծնվ. Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են չհայտարարագրված 18 սրբապատկերներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:




Լրահոս