Մայիսին տեղի կունենա Պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 2-րդ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեվանում Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո մայիսի 28-ից հունիսի 2-ը կանցկացվի պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 2-րդ փառատոնը:Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ փառատոնին կարող են մասնակցել մինչեւ 18 տարեկան երաժիշտներ` տարբեր երկրներից: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ, կազմակերպիչն է` Հայաստանի մշակույթի գործիչների ընկերակցությունը:Փառատոնի եզրափակիչ շքահամերգին, որը տեղի կունենա ,Արամ Խաչատրյանե համերգասրահում, լավագույն երաժիշտ-կատարողները հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, իսկ փառատոնի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության դիպլոմներ:Փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաեւ ստեղծագործական հանդիպումներ պատվավոր հյուրերի` հանրաճանաչ երաժիշտների հետ, կլինեն այցելություններ մայրաքաղաքի թանգարաններ, ինչպես նաեւ` Հայաստանի հոգեւոր կենտրոն Էջմիածին: 




Լրահոս