Մի քանի ամերիկյան համալսարաններ այս տարի նոր ֆակուլտետներ են բացել, որտեղ ուսուցանելու են անօդաչուների կառավարում: Որոշ ծրագրեր կարճաժամկետ կլինեն. ուսումը կարժենա 24 500 դոլար:
Բացի այդ՝ մշակվել են ծրագրեր բակալավրի աստիճանի համար, որը նախատեսում է 4-ամյա կրթություն։
«Մեր կրթական ծրագրում նախատեսում ենք կիրառել ինչպես արդեն գոյություն ունեցող մոդելները, այնպես էլ՝ նրանք, որոնք հայտնվելու են առաջիկա 5 տարվա ընթացքում»,-ասել է անօդաչու սարքերի կառավարման ուսուցման առաջին ծրագրի ստեղծող Բեն Տրապնելը:
Անօդաչուներ կառավարողների անհրաժեշտություն առաջանում է նաև այլ ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ: