Մարտի 28-ին, ժամը 11.30-ին Գեղարքունիքի մարզպետարանում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը կնվիրի “ՈւՐԱԼ” մակնիշի ամենագնաց ավտոմեքենա armlur.am-ին տեղեկացնում են արտակարգ ալիքի լրատվական կենտրոնից։ Միջոցառմանը ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարը և Գեղարքունիքի մարզպետը։Միջոցառման ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կպարգևատրի ձյան գերության մեջ հայտնված մարդկանց օգնելու և որոնողափրկարարական աշխատանքներում աչքի ընկած հրշեջ-փրկարարներին։ “ՈւՐԱԼ-43203” մակնիշի ամենագնաց ավտոմեքենան կահավորվել և հարմարեցվել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման, ձմեռային պայմաններում ձնաբքում հայտնված մարդկանց փրկելու և տեխնիկան խցանումներից դուրս բերելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում որպես ղեկավարման շտաբ օգտագործելու համար։Ավտոմեքենան կահավորված է 15 մարդու համար նստատեղերով, սրահի ջեռուցման առանձին համակարգով, թեյի և սուրճի պատրաստման համար էլեկտրական սարքավորումով, ջրի տարողությամբ, փրկարարական պարանով, ավտոմեքենաները քարշակելու համար մետաղյա ճոպանով, լապտերներով, չոր սննդամթերքով, առաջին անհրաժեշտության դեղորայքով և տաք ծածկոցներով։
Ամենագնաց ավտոմեքենա` Գեղարքունիքի մարզին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ