Թայվանի ափերի մոտ կործանվել է S-70C ուղղաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Թայվանի ափերի մոտ: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Xinhua գործակալությունը:Ըստ գործակալության տվյալների՝ S-70C ուղղաթիռը, որը մեկնել էր մի հիվանդ ինդոնեզացի ծովագնացի ձկնորսական նավից էվակուացնելու համար, ռադարից անհետացել է երկուշաբթի գիշերը: Վթարը տեղի է ունեցել Օրխիդ կղզու մոտ՝ Թայվանից դեպի հարավ-արևելք: Առայժմ հաջողվել է փրկել ուղղաթիռում գտնվող անձնակազմի 6 անդամներից միայն մեկին:




Լրահոս