ԿՈԱԼԻՑԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՆԱԵՎ ԿԱՇԱՌՔԻ ՉԱՓԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` կոալիցիոն կուսակցությունները վերջերս կայացած նիստերից մեկի ժամանակ հստակ պայմանավորվել են նաեւ ԱԺ ընտրություններում ընտրակաշառքի չափի վերաբերյալ: Մեր աղբյուրների պնդմամբ` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կոալիցիոն ուժերի ղեկավարների հանդիպման ժամանակ խնդրել է նաեւ հստակեցնել այդ հարցը: Նա մտավախություն է հայտնել, որ ԲՀԿ-ն, ունենալով շատ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ, կձգտի ավելին բաժանել, քան մյուսները` անհարկի խնդիրներ առաջացնելով ՀՀԿ-ի եւ հատկապես ՕԵԿ-ի համար: Արդյունքում կոալիցիան որոշել է, որ ընտրակաշառքի գինը չպետք է անցնի 10 հազար դրամը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մեզ հետ զրույցում, իհարկե, հերքեց այս լուրերը: «Բացարձակ անհեթեթություն է, նման բան չի եղել ու չէր էլ կարող լինել»,-ասաց նա: Սակայն «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները պնդում են պայմանավորվածության փաստը:




Լրահոս