ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը հրաժարվել է խմբագրի պարտականություններից` ՀՅԴ համամասնական ընտրացուցակում չընդգրկվելու պատճառով: Այժմ ՀՅԴ-ի «Երկիր» օրաթերթը խմբագրում է Սեւակ Հակոբյանը: Բագրատ Եսայանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը: Նա ասաց, որ 1 տարի 2 ամիս առաջ իրեն առաջարկել են խմբագրել օրաթերթը, եւ այս ընթացքում ինքը կարողացել է թերթը կայացնել, ինչից հետո հեռացել է: Նա հիշեցրեց, որ մասնագիտությամբ ոչ թե լրագրող է, այլ պատմաբան: Ուստի հիմա իր մասնագիտական գործերով է զբաղված: ՀՅԴ մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը եւս նշեց, որ կատարվածը որեւէ կապ չունի ՀՅԴ համամասնական ցուցակի հետ: Թեեւ նշվում է, որ Սեյրանյանը նույնպես նեղացած է կուսակցությունից:




Լրահոս