ԴԵՄՔԵՐԸ ՊԱՐԶ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրություններին մասնակցելու է 8 կուսակցություն եւ 1 դաշինք` Հայ ազգային կոնգրեսը: Մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրել են հետեւյալ կուսակցությունները` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Ժառանգություն» («Ազատ դեմոկրատներ»-ի հետ միասնական ցուցակով),  Կոմկուս, Դեմկուս, «Միավորված հայեր»: Նշենք, որ երեկ առաջադրումների վերջին օրն էր, եւ հիմնական քաղաքական ուժերն իրենց համամասնական ցուցակը ներկայացրել են հենց երեկ: ՀՀԿ ցուցակում ընդգրկված է 253 հոգի, ՀԱԿ-ում` 120, ԲՀԿ-ում` 165, ՕԵԿ-ում` 178 հոգի, ՀՅԴ-ում` 85 , «Միավորված հայեր»-ում` 29, Կոմկուսում` 75, Դեմկուսում` 45, «Ժառանգություն»-ում` 101:




Լրահոս