Թբիլիսիի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու Վիրահայոց թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանն ասաց, որ եկեղեցու մոտ իրավիճակը հանդարտ է:

Ըստ մեր զրուցակցի՝ չնայած Վարաստանի  ներքին գործերի նախարարությունն ասել էր, թե միջադեպը էթնիկ հողի վրա կատարված չի եղել, այլ, պարզապես, կենղացային վեճ է եղել, այնուամենայնիվ իրենք  հույսեր ունեն, որ արդար քննություն կիրականացվի եւ մեղավորները կպատժվեն.

«Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն ասել էր, թե չի բացառվում, որ  էթնիկ հողի վրա կատարված լինի, մենք դեռ սպասում ենք, սակայն պետք է նշենք, որ այս պահի դրությամբ որեւէ ձերբակալված չկա», – նշել է նա:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 19-ին՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա։ 




Լրահոս