Ժողովուրդ. Բժշկական համալսարանի ուսանողուհին երակները կտրել է սիրո պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ թերթի տեղեկությունների`մարտի 26-ին երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհին սիրո պատճառով է դիմել այդ քայլին: Նա այդ մասին կանխավ տեղեկացրել է իր սիրած տղային: Նաև այդ պատճառով է, որ նրա ընկերուհիները ժամանակին նկատել են, որ աղջիկն ուշանում է և ստիպել են զուգարանի դուռը կոտրել: Աղջկան անմիջապես տարել են բժշկական կենտրոն, և պարզվել է, որ նրա երակը չի վնասվել: Վիրակապվելուց հետո ուսանողուհին գնացել է տուն: 




Լրահոս