ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵՑԻՆ ԴԱԳԱՂԸ ՓԱԿ
Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսի 10-ից անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանին երեկ հուղարկավորել են փակ դագաղով. հարազատներին նույնիսկ թույլ չեն տվել բացել դագաղը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տղայի գլուխը կտրված վիճակում է եղել եւ դա է եղել պատճառը, որ դագաղը փակ վիճակում է եղել: Մեզ հասած տեղեկություններով՝ Սմբատին սպանել էին դիվերսանտներից մեկի հարազատի գերեզմանի վրա: