Հրդեհ տանիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին, ժամը 21:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սուրենավան գյուղում` քարի արտադրամասի տանիքում:Դեպքի վայր է մեկնել Արարատ եւ Վեդի քաղաքների Հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել “Մանանա Գրին” ՍՊԸ-ին պատկանող կիսակառույց շինության տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել` ժամը 23:17-ին: Այրվել է տանիքի կառուցատարերը (մոտ 400 ք.մ):




Լրահոս