Կանադայում սկանդալ է առաջացել գեղեցկության մրցույթի ընտրական փուլում, որի հաղթողը պետք է երկիրը ներկայացներ “Միսս տիեզերք” մրցույթում: Պարզվել է որ մասնակիցներից մեկը տղամարդ է եղել, ում անմիջապես հեռացրել են,- գրում է Daily Mail-ը: Պարզվել է, որ աղջիկը 19 տարեկանում փոխել է սեռը, ինչի մասին չի նշել հարցաթերթիկում: Սակայն ավելի ուշ աղջիկը բացել է գաղտնիքը: Մրցույթի կազմակերպիչները բացատրել են, որ նա հեռացվել է մրցույթից` կապված այն բանի հետ, որ վերջինիս կյանքի այդ էջը խախտում է մրցույթի կանոնները: Մասնավորապես՝ այնտեղ նշված է, որ գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել միայն աղջիկները, որոնք ծնվելիս են եղել իգական: Մրցույթից աղջկա հեռացումը հարուցել է նրա երկրպագուների բուռն դժգոհությունը, որոնք պահանջում էին թույլատրել նրան շարունակել մասնակցությունը մրցույթին։Նրան պաշտպանել է ավելի քան 28 հազար մարդ, որոնք կազմակերպիչների որոշումը որակել են որպես սեքսուալ խտրականություն:
տղամարդը մասնակցել է գեղեցկության մրցույթին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ