Պուտինին պատկերող հուշանվերը Վերնիսաժում վաճառվում է 25.000 դրամով․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է․ «Եվրասիական միությանը ՝ Հայաստանի անդամակցության ձգտումների ֆոնին ուշագրավ հուշանվերներ են հայտնվել մեր մայրաքաղաքի «Վերնիսաժում»:

Շաբաթ օրը «Առավոտի» լրագրողը հայտնաբերել է այս հուշանվերը ՝ Ռուսաստանի դրոշով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով: «Ռազմավարական դաշնակից» երկրի նախագահին պատկերող այս հուշանվերը վաճառվում է 25.000 դրամով, երբեմն զեղչեր էլ են լինում:

Մեր թղթակիցը վաճառողներից պարզել է, որ Պուտինի դիմանկարով հուշանվերը առավելապես գնում են Հայաստան ժամանած ռուսները, սակայն վերջերս նաև հայաստանցիներն են սկսել գնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս