Սպառողների հաշվին կարելի է ավելացնել հարկային հավաքագրումները․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ապրանքների ու ծառայությունների գների աճը այսպես թե այնպես հանգեցնում է հարկերի աճին:

Այսինքն եթե դուք որևէ ապրանք անցած տարի գնում էիք 100 դրամով և դրանից 20 դրամը որպես ավելացված արժեքի հարկ գնում էր պետական բյուջե, ապա այս տարի այդ նույն ապրանքը, ասենք, 110 դրամով գնելու դեպքում դրանից պետական բյուջե պետք է գնա 22 դրամ: Այլ կերպ ասած եթե կառավարությունը բացարձակապես ոչինչ չանի, միայն գնաճը հանգեցնելու է հարկերի հավաքագրման աճին, և հենց դա էլ տեղի է ունեցել այս տարվա աոաջին կիսամյակում: Ասվածը լավագույնս երևում է, օրինակ, «Հայռուսգազարդի» և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վճարած հարկերից:

Այս երկու ընկերությունները այս տարվա աոաջին կիսամյակում վճարել են 22 տոկոս կամ 5.3 միլիարդ դրամ ավելի հարկ, քան անցած տարի:

Այս տարի մենք՝ սպառողներս, գազի համար վճարել ենք 18 տոկոս, իսկ էլ. էներգիայի համար՝ 27 տոկոս ավելի գումար, քան անցած տարվա աոաջին կիսամյակում: Այս եղանակով, այսինքն սպառողների հաշվին, կարելի է հարկային հավաքագրումները անվերջ ավելացնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս