Ոստիկաններն ու փրկարարները փնտրում են ականապատված շենքը (թարմացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության 1-02 ծառայություն և հայտնել, որ Հալաբյան փողոցի թիվ 20 շենքում ռումբ է տեղադրված. նշված հատվածն առավել հայտնի է որպես Ֆիզիկայի ինստիտուտի տարածք:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Հալաբյան փողոցում գտնվող, այսպես կոչված “Սպիտակ շենքի” մոտ են հավաքվել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության աշխատակիցները, ինչպես նաև հատուկ վարժեցված շներով կինոլոգները:Սակայն արդեն մոտ 10 րոպեից ավել է՝ ոստիկաններն ու փրկարարները փորձում են պարզել նշված շենքը, քանի որ ոչ ոստիկանությունը կոնկրետ գիտի այդ շենքի գտնվելու վայրը, ոչ էլ փրկարար ծառայությունը: Անգամ ոստիկանության տեղամասային տեսուչները չեն կարողանում մատնանշել այդ շենքի հասցեն: Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:Սակայն մոտ 40 րոպե տևեց, մինչև ոստիկաններն ու փրկարարները կարողացան պարզել նշված շենքի վայրը, քանի որ բնակիչները պատմում էին, թե նման հասցեով շենք նշված թաղամասում գոյություն չունի:Այնուամենայնիվ, թաղամասի մի քանի շենքեր ստուգելուց հետո հնարավոր եղավ պարզել այդ շենքի վայրը. Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ է գտնվում, ինչ-որ հիմնարկություն է, որտեղ այս պահին ռումբի որոնողական աշխատանքներ են իրականացվում:Գագիկ Շամշյանի ունեցած տեղեկություններով, անցյալ տարի նույն շենքում ռումբի տեղադրված լինելու վերաբերյալ ևս ահազանգ էր եղել, որն ի վերջո պարզվել էր, որ կեղծ էր:Աշխատանքները ղեկավարում են Երևանի փրկարար ծառայության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանը, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի քննիչները արդեն դեպքի վայրում սկսել են նյութեր նախապատրաստել: 




Լրահոս