Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Սինձի Կագավան կարող է հեռանալ անգլիական ակումբից:
«Մանչեսթերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վստահ է, որ թիմում շատ են հարձակողական ոճի կիսապաշտպանները։ Բացի այդ. նախամրցաշրջանային երկու ստուգողական խաղերում 25-ամյա ճապոնացին անվստահ է հանդես եկել։
Տեղեկություններ կան, թե Կագավան կարող է վերադառնալ նախկին ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիա»։