Մոտակա 2 տարվա ընթացքում Ռուսաստանից 40-80 մլրդ դոլար կպահանջվի բանկերի և պետական ընկերությունների աջակցության համար այն դեպքում, եթե պատժամիջոցները հանգեցնեն արտաքին ֆինանսավորման ամբողջական դադարեցման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կանխատեսումներ կան, որ 2014-ի վերջերից պետական ընկերություններից կպահանջվի ներգրավել 43 մլրդ դոլար: Իսկ 2015թ. լրացուցիչ ֆինասնավորման ծավալը կարող է կազմել 48 մլրդ դոլար: Ընդ որում, գումարը կարող է աճել երկու անգամ՝ մինչև 90 մլրդ դոլար:
Առաջիկայում Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին հայտարարություն կլինի: