Պուտինի խարդախությունները փաստող փաստաթղթեր են հայտնվել համացանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21-ին մահացած ՌԴ նախկին պատգամավոր Մարինա Սալյեի ֆեյսբուքյան էջում, այսօր մի գրություն է հայտնվել, որին կցված է եղել քաղաքական գործչի անձնական արխիվի 245 փաստաթուղթ:Սալյեն 20 տարի առաջ հետաքննություն էր սկսել Լենինգրադի քաղաքապետարանում կատարված գողությունների փաստերով, ինչին, նրա կարծիքով մեղսակից է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այդ ժամանակ Պուտինը ղեկավարել է Պետերբուրգի վարչակազմի արտաքին կապերի հանձնաժողովը, -հայտնում է Կոմմերսանտ-ը:Հրապարակված փաստաթղթերը ներկայացնում են Սալյեի նամակագրությունը Լենինգրադի քաղաքային խորհրդի պատգամավորների, Սմոլնիի պաշտոնյաների և Սպիտակ տան հետ:Նամակագրությունում մասնավորապես Սալյեն պահանջում է պաշտոնից հեռացնել Պուտինին և պատասխանել, թե ուր և ում են վաճառվել օգտակար հանածոները, ինչ գնով և ուր են գնացել հասույթները:Սալյեյի մեղադրանքի իմաստը կայանում էր նրանում, որ հումքը հարյուրավոր երկներից է ցածր գնով վաճառվել, բացի այդ ստացված գումարները չեն ուղղվել քաղաքային բյուջե:Սալյեի կողմից կազմած կոռուպցիայի մասին զեկույցը ուղարկվել էր դատախազություն և նախագահի վարչակազմի հսկողության վարչություն, սակայն անհրաժեշտ հետաքննություն այդպես էլ չէր սկսվել:”Կին ընտրողների լիգաե հասարակական կազմակերպության համակարգող Տատյանա Դորուտինան հաստատել է, որ Facebook-ում հայտնված փաստաթղթերն իսկապես պատկանում են Մարինա Սալյեյին:Իրականում, այնտեղ հսկայական քանակի ուղղումներ են եղել և այդ փաստաթղթերը մեկ անգամ չէ, որ ստուգվել են, դրա համար էլ ոչ մի նոր բան այնտեղ չկա: Փաստաթղթերում նշված տեղեկությունները բավական հին են և մեկ անգամ չէ, որ հակառակն է ապացուցվել”, – ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Tert.am:




Լրահոս