ՕԵԿ-ը, ոչինչ հաշվի չառնելով, իր պատն է շարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցությունն Ագրարային համալսարանի տարածքում կրկին վերսկսել է շինարարությունը: Երեկ այնտեղ ներկա ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը պնդում էին, թե իրենք ոչ մի ապօրինի գործողություններ չեն կատարում: Պետք է նշել, սակայն, որ դատարանն արգելել է ՕԵԿ-ին որևէ շինարարություն իրականացնել, սակայն դա հաշվի չի առնվում:

Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե ՕԵԿ-ը նման գործողություններ կատարում է միայն ոչ աշխատանքային օրերին:
«Նրանք, ինչպես միշտ ոչ աշխատանքային օրերին սկսել են իրենց շինարարությունը: Մերոնք բողոքել են. եկել են, ակտավորել են, բայց արդեն մի ամբողջ տաղավար են կառուցել»,- նշեց նա:

Պրոռեկտորը նշեց, թե այդ տաղավարի կառուցումը տեղի է ունեցել է երեք ոչ աշխատանքային օրերի ընթացքում:

«Այսօր կրկին շինարարություն են անում: Եկան քաղաքապետարանից, Դատական ակտերի հարկադիր կատարումից: Իրենք համառորեն չեն ուզում ոչ մեկին հաշվի առնել` ո՛չ դատարանի որոշում, ո՛չ քաղաքապետարան», – ընդգծեց Էֆենդյանը՝ հավելելով, որ խնդրի լուծումը տեսնում են միայն դատարանի միջոցով և իրենք գնալու են մինչև վերջ:




Լրահոս