ՑԱՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավորներից Լիլիթ Գալստյանը, ամենայն հավանականությամբ, չի լինելու հաջորդ խորհրդարանում, քանի որ նա կուսակցության ներկայացրած համամասնական ընտրացուցակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը: «Ի՞նչ եք անելու խորհրդարանից դուրս»: «Ժողովուրդ»-ի այս հարցին պատգամավոր Գալստյանը պատասխանեց. «Ես քաղաքական մարդ եմ, շարունակելու եմ լինել ակտիվ քաղաքացի եւ քաղաքական գործիչ: Կշարունակեմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Միաժամանակ չեմ բացառում, որ կլինեմ խորհրդարանում, որովհետեւ իմ կուսակցության թիմի հաղթանակին հավատում եմ: Եւ երբ դուք կասկածում եք, որ 20-րդ համարը չի կարող լինել խորհրդարանում, ես ցավում եմ իմ թիմի համար: Մտածում եմ, որ հաղթարշավում պատվով դուրս կգանք եւ կկարողանանք ոչ միայն քսան, այլեւ ավելի շատ ներկայացուցիչներ ունենալ խորհրդարանում»:




Լրահոս