«Ես ուղղակի արձակուրդ էի գնացել եւ զբաղված էի իմ բիզնեսներով»:
Քաղաքականությունն արագ ձանձրացրեց Լավանդայի Արայիկին: Երեւում է, որ ՕԵԿ-ի հետ կարճատեւ շփումները նրան այնքան շուտ հոգնեցրին, որ գործարարը որոշեց հապշտապ մեկնել հանրապետությունից: Այլ հարց է, որ շփոթմունքից նա ամեն ինչ խառնում է, կամ որ պակաս հավանական չէ, նոր բացահայտումներ է անում: Մի՞թե այս գործարարի բիզնեսները ոչ միայն Հայաստանում են, այլեւ արտերկրում… Եւ հետո, այդ ի՞նչ նոր առաքելություն ունի վերջինս, որ բիզնեսով նախընտրում է զբաղվել արձակուրդի ընթացքում: Երեւի թե այս ամենը քաղաքականության վնասների հետեւանք է, երբ Լավանդայի Արայիկը մի պահ տարվեց ՕԵԿ-ով ու մինչեւ հիմա ուշքի չի գալիս: