ՎԿԱՆԵՐԸ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է ՀԱԿ 7 ակտիվիստներից 4-ի մասով անջատված գործի դատաքննությունը: Վկայություն են տվել ներկայացած 2 վկաները, որոնցից մեկը քաղաքացիական անձ է, դեպքի ականատես է եղել, իսկ մյուսը` Կենտրոնի բաժնի օպերատիվ խմբի աշխատակից: Վկաներից երկրորդը դատարանում տված ցուցմունքում հիմնականում կրկնել է վկա ոստիկանների ասածները: Դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 2-ը, քանի որ գործով շուրջ 10 վկաներ երեկ  դատարան չեն ներկայացել: Վկաների մի մասը ծանուցված չի եղել նիստի օրվա եւ ժամի մասին, իսկ մյուս մասը թեեւ ծանուցված է եղել, բայց չի ներկայացել: Հաջորդ դատական նիստին չներկայանալու դեպքում դատարանը, ըստ երեւույթին, որոշում կկայացնի նրանց բերման ենթարկելու մասին: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ 7 ակտիվիստները բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության աշխատակիցների հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Նրանցից միայն Տիգրան Առաքելյանն է շարունակում մնալ կալանավորված ու մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:




Լրահոս