Daily Mail-ը երկարատեւ հետազոտությունների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ չափազանց շատ գիրությունը վնասակար է ոչ միայն ֆիզիկական առողջության համար, այլեւ բացասական է ազդում ուղեղի աշխատանքի վրա: 5-ամյա փորձերն ու դիտարկումները 60-70 տարեկան 250 մարդկանց շրջանում ապացուցել են, որ մարդիկ, ում քաշը նորմայից բարձր է, ավելի վատ են հանձնում մտավոր ունակությունները ստուգող թեստերը, քան մյուսները: Ի դեպ, գեր մարդիկ ոչ միայն դժվարությամբ են շարժվում, այլեւ խոցելի են սրտային հիվանդություններ ձեռք բերելու հարցում: Այնպես որ, հարգե՛ք ձեր առողջությունն ու հետեւե՛ք ձեր քաշին:
ՎՆԱՍԱԿԱՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ