![](https://armlur.am/wp-content/uploads/2012/03/28//20851.jpg)
ՀՀ ոստիկանության հրապարակած 2012թ. մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների ցուցակների համաձայն՝ Հայաստանում ընտրողների թիվը 2 մլն 485 հազ. 844 մարդ է։ Մինչդեռ վերջերս հրապարակած Ազգային վիճակագրական ծառայությունը մարդահամարի նախնական տվյալներով՝ Հայաստանում բնակչության թիվը կազմում է 2 միլիոն 870 հազար: Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններին ռեգիստրում գրանցված է եղել 2.311.917 ընտրող։ Ստացվում է, որ ընտրողների թիվն ավելացել է 173.927–ով։