ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳ ՁՄԵՐՈՒԿՆԵՐ

Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ հունիս եւ հուլիս ամիսներին Հայաստան է ներկրվել ընդհանուր ծավալով 154 հազար 169 կգ ձմերուկ: Այն ներկրվել է Վրաստանից, Թուրքիայից, Իրանի Հանրապետությունից եւ Իսպանիայից: Ինչպես «Ժողովուրդ»-ին վստահեցրեցին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, ներկրված ձմերուկի բոլոր խմբաքանակները ենթարկվել են սահմանային հսկողության, ապա՝ լաբորատոր փորձաքննության: Ձմերուկի մասով շեղումներ չեն հայտնաբերվել եւ բոլոր խմբաքանակները մուտք են գործել ՀՀ շուկա:

ՍԱՌԵՑՎԵԼ Է

«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած քաղաքացիների գործը «սառեցված վիճակում է»: Ավելի քան 160 բնակարանատերեր հայտնվել են անելանելի վիճակում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքացիները զայրացած ասացին, որ իրենք այս անորոշությունից անհանգստացած են ու մտահոգված. «Տարօրինակ, սառը պատերազմին նմանվող իրավիճակ է: Ոչ մի գործողություն չի կատարվում եւ դրանից է՛լ ավելի ենք նյարդայնանում»: Հիշեցնենք, որ «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը տուժած քաղաքացիներին խոստացել էր, որ շենքի շինարարությունն առաջիկայում կսկսվի: Սակայն բնակիչները փաստում են, որ այն չկա: Ավելին՝ «Արցախբանկ»-ը նույնիսկ պայմանագրեր չի կնքել բնակարանատերերի հետ:




Լրահոս