Ռեկտորի եղբոր սպանության մեջ մեղադրվող ռազմական ոստիկանության աշխատակիցը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Կատունյանը կալանավորվել է:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Կատունյանի պաշտպանը` Երվանդ Վարոսյանը, ով նշեց նաև, որ այդպիսով դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը` Արմեն Կատունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Արման Կատունյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 (սպանություն) և 235 հոդվածների 1-ին (ապօրինի զենք կրելը) մասով:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին սպանվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդան Գրիգորյանի միջնեկ եղբայրը` Հարություն Գրիգորյանը:

Իսկ կալանավորված Արմեն Կատունյանն հուլիսի 27-ին ներկայացել է Ոստիկանության Շիրակի բաժին և հայտնել, որ Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:




Լրահոս