Մեքսիկակյում գնդակահարվել է 5 ոստիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկական Սյուդադ Խուարես քաղաքի սահմանի մոտ զինված հանցագործը 5 ոստիկան է սպանել, 2-ը վնասվածքներ են ստացել,- գրում է The Guardian-ը:Նշենք, որ փետրվարին “Նյու Խուարես” կարտելն իր վրա էր վերցրել 5 ոստիկանի սպանության պատասխանատվությունը: Սպանություններից հետո հանցագործները սպառնացել էին, որ ոստիկանական բաժանմունքի ղեկավարի հրաժարական չտալու դեպքում, օրական մեկ ոստիկան կսպանեն: Ուստի քաղաքի 2500 ոստիկաններն էլ, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես տեղափոխվել էին հյուրանոցներ: 




Լրահոս