Բենզինը 1 տարում թանկացել է 13.3%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գինն ավելացել է 13.3%-ով, իսկ 2012-ի փետրվարին 2008-ի փետրվարի համեմատ վառելիքը թանկացել է 33.3%-ով, իսկ դիզելային վառելիքի գնաճը կազմել է համապատասխանաբար՝ 15.9% եւ 38.9%: Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2012 թ. փետրվարին Երևանում 1 լիտր բենզինն արժեր 453.3 դրամ, դիզելային վառելիքը 445.6 դրամ: 2011թ. փետրվարին 1 լիտր բենզինի գինը 400 դրամ էր, դիզ.վառելիքինը՝ 384.4 դրամ: 2008 թ. փետրվարին բենզինը վաճառվում էր 340 դրամ/լիտր գնով, դիզ.վառելիքը՝ 320.9 դրամ/լիտր:Հիշեցնենք, որ այս տարվա մարտին փետրվարի համեմատ վառելիքը թանկացել է մոտ 9-10%-ով:




Լրահոս