ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին  ԼՂ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախագահական ընտրությունները կայանալու են 2012թվականի հուլիսի 19-ին: Որոշումը կայացվել է մարտի 29-ին Ղարաբաղի խորհրդարանի լիագումար նիստում: Նախորդ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կայացել էին 2007թվականի հուլիսի 19-ին: Դրանց արդյունքում նախագահ էր դարձել Բակո Սահակյանը:




Լրահոս