Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման առաջիկա օրերին նոր պայմանագիր կստորագրի «արքայական ակումբ»-ի հետ: Նրա նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականը:
Marca-ի տեղեկությունների համաձայն` Բենզեմայի տարեկան աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո ` նախկին 4.5-ի փոխարեն:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Բենզեման «Ռեալ»-ի կազմում 35 հանդիպում է անցկացրել և 17 գոլի հեղինակ դարձել: Նա նաև «Լիվերպուլ»-ի ուշադրության կենտրոնում էր, սակայն նախընտրեց «արքայական ակումբը»: